Թրիլեր «Մոնժուիկում». Ատլետիկոն Բարսելոնային հաղթեց 90+6-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ 🎥
Իսպանական Լա լիգայի 18-րդ տուրի կենտրոնական խաղում «Բարսելոնան» սեփական դաշտում մրցեց Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ։
Հանդիպման մեծ մասում «բլաուգրանան» ուներ խաղային լուրջ առավելություն և բազմաթիվ գոլեր կարող էր խփել, սակայն աչքի ընկավ ընդամենը մեկ անգամ։
30-րդ րոպեին հաշիվը բացեց Պեդրին, սակայն «Ատլետիկոն» կատարած առաջին իսկ դիպում հարվածով խփեց պատասխան գոլը. մրցակցի դարպասը գրավեց Ռոդրիգո Դե Պոլը։
Մինչև 90+6-րդ րոպեն լուսատախտակին վառվում էր 1:1 հաշիվը և թվում էր, թե կողմերը բաժանվելու են խաղաղությամբ, սակայն հյուրերը կարողացան հաղթանակ կորզել Ալեքսանդր Սյորլոթի խթած գոլի շնորհիվ։
Այսպիսով, «ռոխիբլանկոսը» 2:1 հաշվով դրամատիկ հաղթանակ տարավ, միավորների քանակը հասցրեց 41-ի, շրջանցեց «Բարսելոնային» ու տարին ավարտեց առաջին տեղում։ «Բարսելոնան» 38 միավորով նահանջեց երկրորդ տեղ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ալեքսանդր Սորլոտ, Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Դիեգո Սիմեոնե, Լա-լիգա, Յան Օբլակ, Պեդրի, Ռոդրիգո դե Պաուլ