Նարեկ Գրիգորյանը պաշտոնական խաղերում առաջին գոլն է խփել Ֆարուլի կազմում 🎥
Ռումինական Սուպերլիգայի 5-րդ տուրում «Ֆարուլը» արտագնա խաղում 2:3 հաշվով պարտվեց «Ստյաուային»։
Հյուրերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը, որը 43-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ ու հաշիվը դարձրեց 2:1` առաջ մղելով իր թիմին։
23-ամյա ֆուտբոլիստը պաշտոնական խաղերում առաջին գոլն է խփել Կոնստանցա քաղաքը ներկայացնող ակումբի կազմում։
Գրիգորյանը 2023 թ. ամռանն է «Ուրարտուից» տեղափոխվել «Ֆարուլ»։
Գեորգի Հագիի գլխավորած «Ֆարուլը» անցկացրած 5 խաղից հետո վաստակել է 4 միավոր և զբաղեցնում է 10-րդ տեղը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Հայաստանի-հավաքական, Նարեկ Գրիգորյան, Ռումինական Սուպերլիգա, Ստյաուա, Ֆարուլ