Նյուքասլն առաջին խոշոր տրանսֆերն է ավարտին հասցրել
«Ատլետիկո Մադրիդի» պաշտպան Կիրան Տրիպիեն կարիերան կշարունակի «Նյուքասլի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Նյուքասլն» ու «Ատլետիկոն» այս գործարքն ավարտին հասցրել այն բանից հետո, երբ անգլիացի ֆուտբոլիստը վերջնական որոշում է կայացրել լքել «հնդկացիների» շարքերը։
Ռոմանոն գրում է, որ «կաչաղակները» 31-ամյա աջ պաշտպանի դիմաց մադրիդյան ակումբին վճարելու են 12 մլն ֆունտ (14.4 մլն եվրո), որին հետագայում ավելանալու են տարբեր հավելավճարներ։
Այժմ կողմերը պլանավորում են, թե Տրիպիեն երբ է մեկնելու Մեծ Բրիտանիա, բուժզննում անցնելու «Նյուքասլի» համար` ավարտին հասցնելու տրանսֆերը։
Մեկ այլ ինսայդեր Նիկոլո Սկիրան էլ հայտնում է, որ «Նյուքասլն» ու Տրիպիեն պայմանագիրը կնքելու են մինչև 2027 թ. հունիսի 30-ը, իսկ անգլիացի ֆուտբոլիստը դառնալու է նոր ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. նրա աշխատավարձը շաբաթական կկազմի 100 հազար ֆունտ։
Հավելենք, որ Սաուդյան Արաբիայի կառավարության ներդրումային հիմնադրամի կողմից «Նյուքասլը» գնելուց հետո այս տրանսֆերն ակումբի համար դառնալու է առաջինը։
Հիշեցնենք, որ Կիրան Տրիպիեն «Ատլետիկոյի» կազմում հանդես էր գալիս 2019 թ. հուլիսից և մինչ այս պահը «ռոխիբլանկոսի» մարզաշապիկով անցկացրել է 86 հանդիպում` կատարելով 11 գոլային փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Կիրան-Տրիպիե, Նյուքասլ, Սաուդյան Արաբիայի կառավարության ներդրումային հիմնադրամ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո