«Նյուքասլը» մոտ է ակումբի պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերին
«Նյուքասլը» մոտ է ակումբի պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն իրականացնելուն, հայտնում է ESPN-ը։
«Կաչաղակները» Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ բանակցում են հարձակվող Ուգո Էկիտիկեին ձեռք բերելու հարցում։
Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալ Ալի Բարաթն այժմ Անգլիայում է` քննարկելով գործարքի վերջին դետալները։ Մեծ հավանականությամբ` «Նյուքասլը» 23-ամյա հարձակվողի տրանսֆերը կգնի 80 միլիոն եվրոյով։
Գումարից 20 տոկոս մասնաբաժին կունենա նաև Էկիտիկեի նախկին ակումբը` ՊՍԺ-ն։
Գործարքը կարող է դառնալ «Նյուքասլի» պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերը։ Ռեկորդակիրն Ալեքսանդր Իսակն է, որին անգլիական ակումբը 2022 թ. օգոստոսին «Ռեալ Սոսիեդադը» ձեռք է բերել 70 միլիոն եվրոյով։
Էկիտիկեն «Այնտրախտում» է 2024 թ. փետրվարից, 64 խաղում խփել է 26 գոլ, կատարել 14 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ալեքսանդր Իսակ, Այնտրախտ, Յուգո Էկիտիկե, Նյուքասլ, ՊՍԺ, տրանսֆերներ