Նյուքասլը հետաքրքրված է մի շարք թոփ ֆուտբոլիստների ծառայություններով
«Նյուքասլի» ապագա սեփականատեր Մոհամեդ բին Սալմանն անցել է գործի։ Չնայած Սաուդյան Արաբիայի արքայազնը դեռևս պաշտոնական չի դարձել ակումբի սեփականատերը, սակայն ակումբը արդեն հիմա մտածում է կազմն ուժեղացնելու մասին։
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, «կաչաղակները» հետաքրքրված են «Չելսիի» կիսապաշտպան Վիլիանի, ՊՍԺ-ի և «Նապոլիի» հարձակվողներ Էդինսոն Կավանիի և Դրիս Մերտենսի ծառայություններով։ Այս երեք ֆուտբոլիստների պայմանագրերն ավարտվում են ընթացիկ մրցաշրջանի ավարտին և դառնալու են ազատ գործակալ։
Նշվում է, որ ակումբի ապագա սեփականատիրոջ ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել վերոնշյալ խաղացողների գործակալների եհտ։
# Դրիս Մերտենս, Էդինսոն-Կավանի, Մոհամեդ բին Սալման, Նապոլի, Նյուքասլ, Չելսի, ՊՍԺ, Վիլիան, տրանսֆերներ