Նյուքասլը կենդանության նշույլներ է ցույց տալիս` հաղթելով Էվերտոնին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի շրջանակում «Նյուքասլը» «Սեյնթ Ջեյմս Պարկ» մարզադաշտում մրցեց «Էվերտոնի» դեմ։
Հանդիպման առաջին կեսը նշավանավորվեց 1 րոպեի ընթացում գրանցված 2 ինքնագոլով։
Նախ 36-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո ինքնագոլի հեղինակ դարձավ Ջամալ Լասելեսը, ինչից հետո «Էվերտոնն» առաջ անցավ հաշվի, ապա 37-րդ րոպեին գրեթե նմանատիպ ինքնագոլ իր անվան դիմաց գրանցեց արդեն Մեյսոն Հոլգեյթը։
Կողմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի պայմաններում։
Երկրորդ կեսն անցավ «կաչաղակների» առավելությամբ, որոնց հաջողվեց բեկել հանդիպման ընթացքն ու հաղթել 3:1 հաշվով. տանտերերի կազմից գոլերի հեղինակներ դարձան Ռայան Ֆրեյզերն ու Կիրան Տրիպիեն։
Այսպիսով, «Նյուքասլը», Պրեմիեր լիգայի շրջանակում տոնելով երկրորդ անընդմեջ հաղթանակը, վաստակեց 18 միավոր, լքեց վտանգավոր գոտին ու բարձրավ 17-րդ հորիզոնական։
«Էվերտոնը», 19 միավորով, 16-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Էվերտոն, Կիրան-Տրիպիե, Մեյսոն Հոլգեյթ, Նյուքասլ, Ջամալ Լասելես, Ռայան Ֆրեյզեր