Նյուքասլը 26 տարի նվաճեց ՉԼ խմբային փուլի ուղեգիր 🎥

Նյուքասլը 26 տարի նվաճեց ՉԼ խմբային փուլի ուղեգիր 🎥

23/05/2023 - 11:33

Անգլիական Պրեմիեր լիգայի նախավերջին` 37-րդ տուրում «Նյուքասլը» «Սեյնթ Ջեյմս Պարկ» մարզադաշտում մրցեց «Լեսթերի» դեմ։

«Կաչաղակները», չնայած հանդիպման մեծ մասում ունեին խաղային ու տարածքային լուրջ առավելություն, չկարողացան կոտրել «աղվեսների» դիմադրությունը. գրանցվեց 0:0 հաշիվը։

Հանդիպման հերոս դարձավ հյուրերի դարպասապահ Դանիել Այվերսենը` կատարելով 4 սեյվ։

Ոչ-ոքիից հետո Էդի Հաուի թիմը վաստակեց 70 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։

Այս արդյունքը «Նյուքասլին» թույլ տվեց ապահովել տեղը Չեմպիոնների լիգայի 2023/24 խաղարկության խմբային փուլում։

Նշենք, որ «կաչաղակներ» վերջին անգամ ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի խմբային փուլին մասնակցել են 26 տարի առաջ` 1997/98 մրցաշրջանում։

Առհասարակ, «Նյուքասլը» Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճեց 20 տարվա դադարից հետո, սակայն 2003/04 մրցաշրջանում ակումբը չէր կարողացել հաղթահարել մրցաշարի որակավորման փուլը։

Ինչ վերաբերում է «Լեսթերին», ապա «աղվեսները», 31 միավորով, 18-րդն են և շարունակում են պայքարել տեղը Պրեմիեր լիգայում պահպանելու համար։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023