Նիցան վարձակալում է Ունասին Նապոլիից

Նիցան վարձակալում է Ունասին Նապոլիից

28/08/2019 - 17:03

«Նապոլիի» կիսապաշտպան Ադամ Ունասը հավանաբար կտեղափոխվի «Նիցա»:

Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, ֆրանսիական ակումբը կվարձակալի 22-ամյա ալժիրցի ֆուտբոլիստին 2,2 մլն եվրոյով և հետագայում 25 մլն եվրոյի դիմաց գնման իրավունքով:

Բացի այդ, եթե մեկ տարուց Ունասը դառնա «Նիցայի» ֆուտբոլիստ, ապա նեապոլցիները ֆուտբոլիստի հետագա վերավաճառքի գումարից կստանան ևս 30%:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023