Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին
Ինչպես հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին, ով մեր երկիր է ժամանել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 30-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Վարչապետը կարևորել է ՈՒԵՖԱ-ի աջակցությամբ Հայաստանում ֆուտբոլի զարգացմանն ուղղված ծրագրերը և նշել, որ ՀՀ կառավարությունը կարևորում է վերջինիս և ՀՖՖ-ի միջև սերտ համագործակցությունը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Երևանում և մարզերում ֆուտբոլային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված նախագծերի կարևորությունը, որոնք նպաստում են ֆուտբոլի և սպորտի մասսայականացմանը: Կառավարության ղեկավարը շեշտել է ֆուտբոլի դերը, որն ունի ոչ միայն սոցիալական, այլև կրթական ու հոգեբանական կարևոր ասպեկտներ:
Ալեքսանդր Չեֆերինը ևս մեկ անգամ շնորհավորել է ՀՖՖ 30-ամյակի կապակցությամբ և հավելել, որ ՈՒԵՖԱ-ն շարունակելու է ակտիվորեն աջակցել ՀՀ-ում ֆուտբոլի զարգացմանը:
Ծրագրերն ուղղված են լինելու նոր մարզադաշտերի, ենթակառուցվածքների հիմնմանը, իսկ աջակցության ծավալները շարունակական կընդլայնվեն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր-Չեֆերին, ՀՖՖ, Նիկոլ Փաշինյան, ՈւԵՖԱ