Նիդերլանդներում հանդես եկող հայ ֆուտբոլիստը հրավերի է սպասում Հայաստանի հավաքականից 🎥

Նիդերլանդներում հանդես եկող հայ ֆուտբոլիստը հրավերի է սպասում Հայաստանի հավաքականից 🎥

25/10/2024 - 15:30

Նիդերլանդների երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Վիտեսի» կիսապաշտպան Իրակի Եղոյանը պատրաստ է հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում։

Ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանի տեղեկություններով` 20-ամյա ֆուտբոլիստը հրավերի սպասում Հայաստանի հավաքականին։

Եղոյանը ծնվել է Վրաստանի մայարքաղաք Թբիլիսիում և 7 հանդիպում է անցկացրել այդ երկրի երիտասարդական հավաքականում։

Նա պատրաստ է ընդունել այն երկրի ազգային հավաքականի հրավերը, որն առաջինը պաշտոնապես կդիմի իրեն։

Եղոյանը 2011 թվականից հանդես է գալիս նիդերլանդական ակումբներում, 2013-17 թթ. եղել է Ամստերդամի «Այաքսի», 2017-24 թթ.` «Տվենտեի» համակարգում։ Նա այս տարվա օգոստոսին երկու տարվա պայմանագիր է կնքել «Վիտեսի» հետ, որի կազմում ընթացիկ մրցաշրջանում 9 խաղում 2 գոլ է խփել։

Հայ ֆուտբոլիստը երկրորդ դիվիզիոնի 8-րդ տուրում «Դե Գրաֆսխապի» դեմ խաղում (1:3) շրջադարձ հարվածով անհավանական գոլ է խփել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023