Նիդեռլանդների հավաքականը 1919 թ. ի վեր վատագույն ցուցանիշն է գրանցել
Եվրո-2024-ի որակավորման փուլի առաջին տուրում Նիդեռլանդների հավաքականը հյուրընկալվելիս մրցում է Ֆրանսիայի դեմ։
«Նարնջագույններն» արդեն 21-րդ րոպեի դրությամբ մրցակցին զիջում էին 0:3 հաշվով։
Հաշիվը 2-րդ րոպեին բացեց Անտուան Գրիզմանը, 8-րդ րոպեին այն կրկնապատկեց Դայո Ուպամեկանոն, իսկ 21-րդ րոպեին Կիլիան Մբապեն լուսատախտակին վառեց 3:0։
OptaJohan-ը հայտնում է, որ Նիդեռլանդների հավաքականը 1919 թ. ի վեր առաջին անգամ է 21-րդ րոպեի դրությամբ որևէ մրցակցի պարտվում 0:3 հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրո-2024, Եվրո-որակավորման-փուլ, Հոլանդիայի հավաքական, Ֆրանսիայի հավաքական