Նեյմարն արմատապես փոխել է իմիջը (լուսանկար)
Ֆրանսիական Լիգա 1-ի 22-րդ տուրի շրջանակում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 5 անպատսխան գնդակ ուղարկեց «Մոնպելյեի» դարպասը։
Փարիզյան ակումբի առաջատարներից Նեյմարն այս անգամ աչքի չընկավ արդյունավետ գործողությամբ։ Սակայն, բրազիլացին բոլորի ուշադրությունը գրավեց իր նոր սանրվածքով։ 27-ամյա բրազիլացին իր մազերը մանուշակագույն է դարձրել։
