Նեյմարին որակազրկում է սպառնում
ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարին որակազրկում է՝ մրցավարին անպատվելու համար։
Մրցավար Բրիզարը «Մոնպելիեի» դեմ խաղում, որի շրջանակում փարիզյան ակումբը 5։0 հաշվով հաղթել է, բրազիլացի խաբքերը համարելով մրցակցի համար նվաստացուցիչ, դեղին քարտ է ցույց տվել նրան։ Ընդմիջմանը հանդերձարան ընթանալիս 27-ամյա խաղացողն իր խաղընկեր Մարկո Վերատիին ասել է․
«Ես խաղում եմ ֆուտբոլ, իսկ նա ինձ դեղին քարտ է ցույց տալիս։ Նրան ասա՛, որ այդպես չի կարող անել»։
Մրցավարը լսել է այդ խոսկացությունը և հորդորել է Նեյմարին հանգստանալ, սակայն Նեյմարը բարկացել է՝ պատասխանելով․
«Հանգստանա՞լ։ Ահա՜ քեզ հետույքս»։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, այդ արդտայատությունը կարող է հանգեցնել նրան, որ Նեյմարը կարող է երկարաժամկետ որակազրկում ստանալ։
# Լիգա-1, Մոնպելյե, Նեյմար, ՊՍԺ