Նեյմարի վերադարձը! Ալ Հիլալը հաղթել է գերթրիլերային խաղում 🎥

Նեյմարի վերադարձը! Ալ Հիլալը հաղթել է գերթրիլերային խաղում 🎥

22/10/2024 - 17:23

Ասիայի Չեմպիոնների լիգայի Արևմտյան գոտում 3-րդ տուրում Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլալը» մրցակցի դաշտում մրցեց մրցաշարի գործող հաղթող Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Ալ Այինի» դեմ։

Հանդիպումն անցավ գերթրիլերային պայքարում։ Կողմերը միասին խփեցին 9 գոլ, իսկ «Ալ Հիլալը» հաղթեց 5:4 հաշվով։

Հանդիպման ընթացքում «Ալ Հիլալը» հաղթում էր նախ 3:1, ապա 4:2 և 5:3, իսկ մրցակիցը մշտապես հետապնդում և փորձում էր վերադառնալ խաղ։

Ժորժե Ժեզուսի գլխավորած թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Սալեմ Ալ Դավսարին, մեկական գոլ էլ խփեցին Ռենան Լոդին ու Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը։

«Ալ Այինից» հեթ-տրիկ գրանցեց Սուֆիան Ռահիմին, մեկ անգամ էլ աչքի ընկավ Մատեո Սանաբրիան։

Հավելենք, որ այդ հանդիպմանը մասնակցեց նաև աստղային հարձակվող, Բրազիլիայի ազգային հավաքականի պատմության լավագուն ռմբարկու (79 գո) Նեյմարը։ 32-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտ վերադարձավ 377 օր անց։ Նա 2023 թ. հոկտեմբերի 18-ին ԱԱ-2026-ի Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 4-րդ տուրում Ուրուգվայի դեմ խաղում ծնկի խաչաձև կապանների պատռված և մենիսկի կոտրվածք էր ստացել։

Վերջում ավելացնենք, որ «Ալ Հիլալը» 9 միավորով գլխավորում է Ասիայի Չեմպիոնների լիգայի Արևմտյան գոտում մրցաշարային աղյուսակը, «Ալ Այինը» 1 միավորով նախավերջինն է` 11-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023