Նեյմարի մայրը հանդիպում է 22-ամյա տղայի հետ
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի մայրը՝ Նադին Գոնսալվեսը, սոցցանցերում լուսանկար է հրապարակել իր ընկերոջ հետ, ով իրենից փոքր է 30 տարի։
Ինչպես տեղեկացնում է UOL-ը, Գոնսալվեսը հանդիպում է 22-ամյա կիբերսպորտսմեն Տիագո Ռամոսի հետ։ Instagram-ում կինը կատարել է հետևյալ գրառում՝ գրելով․
«Չի կարելի բացատրել անհասկանալին»։
«Եղի՛ր երջանիկ, մայրիկ, սիրում եմ քեզ»,- մեկնաբանություններում գրել է 28-ամյա Նեյմարը, իսկ ավելի վաղ Ռամոսը ֆուտբոլիստի հետ Instagram-ում նկար էր հրապարակել՝ ցույց տալով, որ ֆուտբոլիստը դեմ չէ իր և նրա մոտ հարաբերություններին։
# Նեյմար, ՊՍԺ