Նեյմարը ՊՍԺ-ից գումար է ստանում քաղաքավարության, ճշտապահության և բարյացակամութւան համար
Մի շարք մանրամասներ են հայտնի դարձել ՊՍԺ-ի և Նեյմարի միջև գործող պայմանագրից։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, կողմերի միջև կնքնված պայմանագրում կա կետ, ըստ որի, Նեյմարը հավելավճարներ է ստանում քաղաքավարության, բարյացակամության, ճշտապահության և երկրպագուների հետ բաց շփման համար։
Բացի դրանից, պայմանագրի կետերից մեկի համաձայն` Նեյմարը չի կարող հանրային կերպով քննադատել ՊՍԺ-ի մարզչական շտաբի կայացրած որոշումներն ու ընտրած մարտավարությունը։
Նեյմարը յուրաքանյուր հանդիպումից առաջ պետք է պարտադիր ողջունի երկրպագուներից, իսկ խաղի հետո հրաժեշտ տա նրանց։ Նրան արգելվում է հակասական մեկնաբանություններ տալ «Փարիզի» ղեկավարության գործունեության վերաբերյալ, ինչպես նաև բացասական կարծիք հայտնել ակումբի կամ երկրպագուների մասին։
«Պարի Սեն-Ժերմենը» պայմանագրի այդ գլուխն անվանել է «էթիկայի կանոններ»։ Այդ կետերը պահելու համար Նեյմարը տարեկան ստանում է 6.5 մլն եվրո հավելյալ գումար։
Հավելենք, որ Նեյմարի ու ՊՍԺ-ի միջև գործող պայմամագիրն ավարտվում է 2025 թ. հունիսի 30-ին, իսկ վերջին անգամ կողմերն այն երկարաձգել են սույն թվականի մայիսին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Նեյմար, ՊՍԺ