Նեյմարը պարտվել է Բարսելոնայի դեմ դատը

Նեյմարը պարտվել է Բարսելոնայի դեմ դատը

20/06/2020 - 14:17

Ինչպես տեղեկացնու է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբը հաղթել է ՊՍԺ-ի և Բրազիլիայի դեմ հավաքականի ֆուտբոլիստ Նեյմարի դեմ դատը։

2017 թվականի օգոստոսին բրազիլացի ֆուտբոլիստը դատական հայց էր ներկայացրել կատալոնական ակումբի դեմ՝ հավելելով, որ «Բարսելոնան» չի վճարել 2016 թվականին կնքված պայմանագրով հավելավճարները։ Նեյմարը «Բարսելոնայից» պահանջում էր իրենց վճարել 43,6 մլն եվրո։

«Դատարանն ամբողջությամբ մերժել է Նեյմարի հայցը՝ վճիռ կայացնելով «Բարսելոնայի» օգտին։ Արդյունքում, Նեյմարը ստիպված կլինի «Բարսելոնային» վերադարձնել 6,7 մլն եվրո»,- նշվում է կատալոնական ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։

«Բարսելոնայի» մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Նեյմարը դատարանի որոշումը կարող է բողոքարկել Բարսելոնայի ընդհանուր իրավասության N15 դատարանում։

Հիշեցնենք, որ այս խնդիրը ծագել էր Նեյմարի ՊՍԺ տեղափոխությունից հետո։ Այդ ժամանակ «Բարսելոնան» պնդում էր, որ խաղացողի՝ ակումբային գրանցումը փոխելուց հետո պայմանագրում նշված հավելավճարների կետը չի գործում։ Ֆուտբոլիստի ներկայացուցիչները կատալոնական ակումբին մեղադրում էին շանտաժի համար՝ պահանջելով, որ ակումբին հեռացնեն Չեմպիոնների լիգայից։

Հիշեցնենք, որ Նեյմարը 2017 թվականի ամռանը ռեկորդային 222 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց ՊՍԺ։ Ըստ Der Spiegel-ի՝ բրազիլացի ֆուտբոլիստը փարիզյան ակումբում տարեկան վաստակում է 36,8 մլն եվրո աշխատավարձ։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023