Նեյմարը նշել է, թե  որտեղ է ցանկանում հետագայում հանդես գալ

Նեյմարը նշել է, թե որտեղ է ցանկանում հետագայում հանդես գալ

22/02/2022 - 14:54

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խոսել է իր ապագայի ծրագրերի մասին.

«Ես ցանկանում եմ կրկին հանդես գալ «Սանթոսի» կազմում, քանի որ շատ եմ կարոտում հանդիպումներն այդ քաղաքում և մարզադաշտում։

Բացի դրանից, թեկուզ մեկ մրցշարջան կցանկանամ հանդես գալ ՄԼՍ-ում։ Այնտեղ առաջնությունը կարճ է, և արձակուրդը կտևի 3-4 ամիս»,- նշել է բրազիլացի ֆուտբոլիստը, ում խոսքերը մեջբերում է AS-ը։

Հիշեցնենք, որ Նեյմարը հենց «Սանթոսի» սան է, որի կազմում հանդես է եկել 2009-2013 թթ. (134 հանդիպում, 70 գոլ և 35 գոլային փոխանցում), ինչից հետո 88 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Բարսելոնա»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023