Նեյմարը հանգիստ չի տալիս Բարսելոնային
Ըստ Mundo Deportivo-ի՝ ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը կրկին գումար է պահանջում «Բարսելոնայից»։
«Ցանկանում եմ «Բարսելոնայի» հետ համաձայնության հասնել, ինչը լավագույն լուծումը կլինի երկու կողմերի համար էլ։ Ես երբեք վատ հարաբերություններ չեմ ունեցել Խոսե Մարիա Բարտոմեուի հետ։ Ես պայմանագիր ունեմ ՊՍԺ-ի հետ և չգիտեմ՝ կվերադառնա՞մ «Բարսելոնա», թե՞ ոչ»,- նշել է Նեյմարը։
Նշենք, որ Նեյմարն ակնկալում է «Բարսելոնայից» ստանալ իր աշխավարձի մի մասը՝ աշխատավարձը խզելու համար, որը կազմում է 3,5 մլն եվրո։
# Բարսելոնա, Նեյմար, ՊՍԺ