Նեյմարը կարող է բաց թողնել Բորուսսիայի դեմ ՉԼ հանդիպումը
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը խոսել է թիմի առաջատարներից մեկի՝ Նեյմարի առողջական վիճակի մասին։
Տուխելը վստահ չէ, որ Նեյը առաջիկայում ՉԼ 1/8-րդ եզրափակչում կայանալիք Բորուսսիայի դեմ հանդիպմանը կխաղա․ « Ես վստահ չեմ 100 տոկոսով, որ նա կխաղա Բորուսսիայի դեմ։ Մենք չենք կարող ռիսկի տակ դնել նրա առողջությունը։ Մենք այս հարցը վերջնական կքննարկենք և որոշում կկայացնենք ուրբաթ օրը»։
# Բորուսիա, Բորուսիա-Դորտմունդ, Թոմաս ՏՈւխել, Նեյմար, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ