Նեյմարը խոսել է իր առողջական վիճակի մասին
Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել` պատմելով նաև իր առողջական վիճակի մասին.
«Ես ինձ լավ եմ զգում։ Գիտեի, որ հենց այսպես էլ կլինի»,- գրել է 30-ամյա ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ Նեյմարն ԱԱ-2022-ի G խմբի 1-ին տուրում կայացած Բրազիլիա – Սերբիա (2:0) հանդիպման ժամանակ վնասվածք է ստացել, ինչից հետո բաց է թողել մրցաշարի խմբային փուլի մյուս երկու խաղերը։
ԶԼՄ-ներում տեղեկություններ կան, որ Նեյը բաց է թողնելու նաև 1/8 եզրափակիչի շրջանակում կայանալիք Հարավային Կորեայի դեմ հանդիպումը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Instagram, ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Բրազիլիայի հավաքական, Մունդիալ-2022, Նեյմար, Քաթար-2022, Քաթարի հավաքական