Նեյմարը բաց կթողնի նաև Բարսայի դեմ երկրորդ հանդիպումը
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը դեռևս վերջնականապես չի վերականգնվել վնասվածքից, որը նա ստացել էր Ֆրանսիայի գավաթի 1/32 եզրափակչի «Կանի» դեմ հանդիպման ժամանակ (1։0)։
Ինչպես տեղեկացնում է Get France Football News-ը՝ հղում անելով Le Parisien-ին, Նեյմարը բաց կթողնի նաև Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բարսելոնայի» դեմ պատասխան հանդիպումը։
Foot Mercato-ն, նույնպես հղում անելով Le Parisien-ին, հայտնում է, որ ավելի վաղ ֆրանսիական ակումբում հուսով էին, որ Նեյմարը կապաքինվի մինչև «Բարսայի» դեմ պատասխան խաղը, սակայն այժմ հավանականությունը գրեթե նվազագույն է, որ նա կմասնակցի այդ խաղին։
Նեյմարը բաց կթողնի Լիգա 1-ի շրջանակում «Բորդոյի» դեմ հանդիպումը, «Բրեստի» դեմ գավաթային խաղը, ինչպես նաև ՉԼ-ի փլեյ-օֆ փուլի «Բարսելոնայի» դեմ տնային խաղը, որը կմեկնարկի մարտի 10-ին՝ Երևանի ժամանակով կեսգիշերին։
Ընթացիկ մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում բոլոր հանդիպումների հաշվարկով 29-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 18 հանդիպման, դարձել 13 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Փարիզը» հյուրընկալվելիս 4:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Բարաելոնայի» նկատմամաբ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լիգա-1, Նեյմար, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ