Նեյմարը անհավանական խոշոր ամանորյա խնջույք է պատրաստվում կազմակերպել

Նեյմարը անհավանական խոշոր ամանորյա խնջույք է պատրաստվում կազմակերպել

27/12/2020 - 12:44

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը անհավանական մեծ ամանորյա խնջույք է պատրաստվում կազմակերպել Բրազիլիայում։

Խնջույքը տեղի է ունենալու Ռիոյում՝ ֆուտբոլիստի տանը, որը տևելու է ոչ ավել, ոչ պակաս` 5 օր։ Նեյմարն իր տունը ձայնամեկուսացրել է, որպեսզի չանհանգստացնի հարևաններին և ստորգետնյա դիսկոտեկի օրինակով երեկույթ է կազմակերպելու։ Հյուրերի համար լինելու են առանձին պարահրապարակներ, տարբեր տեսակի բարեր ու վիդեոխաղերի առանձին սենյակներ։ Բրազիլացի ֆուտբոլիստը վարձակալել է նաև հարևան տունը, ինչպես նաև՝ կանչել է հատուկ երաժշտական խումբ, որպեսզի նվագի հյուրերի համար։

Ֆուտբոլիստը փորձել է գաղտնի պահել այս տեղեկությունը ԶԼՄ-ներից և հյուրերին պարտադրել է, որ երեկույթի ընթացքում չօգտվեն իրենց սմարթֆոններից, սակայն O Globo-ի սյունակագիր Անխելինիո Գոյսին հաջողվել է պարզել այս ամենը։

Հաղորդվում է, որ խնջույքին ներկա են լինելու մոտ 500 հոգի, իսկ այն մեկնարկելու է դեկտեմբերի 27-ին, որը կտևի մինչև Նոր տարի՝ դեկտեմբերի 31-ը։

Այս տեղեկատվությունը հաստատել են նաև մի շարք բրազիլական լրատվականներ, որոնց դուր չի եկել Նեյմարի՝ մեծ մասշտաբային խնջույքի մազմակերպման մասին լուրը, քանի որ ամբողջ աշխարհում արդեն կորոնավիրուսի երրորդ ալիքն է բարձրացել։ Նշվում է, որ հյուրերի ցանկից ոչ մեկի անունը հայտնի չէ․ միայն հայտնի է, որ, ամենայն հավանականությամբ, խնջույքին ներկա կլինի նաև Նեյմարի քույրը՝ Ռաֆայելա Սանտոսը։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023