Նեյմար. Վերադառնում եմ Ֆրանսիա, որպեսզի վերսկսեմ մարզումները ՊՍԺ-ի հետ
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հայտնել է, որ առաջիկայում կվերադառնա ակումբի մարզաբազա:
«Վերականգնումը լավ է անցնում, ես 100%-ով պատրաստ եմ. վերադառնում եմ Ֆրանսիա և սկսում եմ լիարժեք մարզումները թիմի հետ:
Ծանր ժամանակահատված եմ ունեցել վնասվածքից հետո, սակայն պետք է ուշադիր և զգույշ լինեմ, որպեսզի արագ վերադառնամ խաղադաշտ»,- Նեյմարի խոսքերն է մեջբերում Globo Esporte-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բրազիլացին ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից և վերադառնալ «Բարսելոնա»:
# Նեյմար, ՊՍԺ