Նեմանյա Մատիչը մոտ է իտալական գրանդի շարքերը համալրելուն
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը, ով սույն թվականի հունիսի 30-ից հետո դառնալու է ազատ գործակալ, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Ռոմայի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «գայլերը» սերբ կիսապաշտպանի հետ «1+1» ձևաչափով պայմանագիր են համաձայնեցրել։
Աղբյուրի փոխանցմամբ` 33-ամյա կիսապաշտպանի ծառայություններով անձամբ հետաքրքրված է հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն, ով Մատիչի հետ աշխատել է ինչպես «Չելսիում», այնպես էլ «Մանչեսթեր Յունայթեդում»։
Նիկոլո Սկիրան էլ Twitter-ի իր միկրոբլոգում գրում է, որ Մատիչը «Ռոմայում» տարեկան կվաստակի 3.6 մլն եվրո աշխատավարձ։
Հիշեցնենք, որ սերբ կիսապաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հանդես էր գալիս 2017 թվականից, որի մարզաշապիկով դաշտ է դուրս եկել 189 անգամ` դառնալով 4 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ժոզե Մոուրինիո, Մանչեսթեր-Յունայթեդ, Նեմանյա-Մատիչ, Նիկոլո Սկիրա, Ռոմա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո