Նեմանյա Մատիչը կարիերան կշարունակի Իտալիայում 📸
Սերբ անվանի ֆուտբոլիստ Նեմանյա Մատիչը կարիերան կշարունակի Իտալիայում, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
37-ամյա կիսապաշտպանն ազատ գործակալի կարգավիճակում 1+1 ձևաչափով պայմանագիր կստորագրի Ա սերիա վերադարձած «Սասուոլոյի» հետ։
Մատիչի նախորդ ակումբը «Լիոնն» էր, որի կազմում հանդես էր գալիս 2024 թ. հունվարից և հեռացել էր այս տարվա հուլիսին, 58 խաղում 1 գոլ է խփել, կատարել 1 ասիստ։ Նա առավել հայտնի է «Չելսիում» և «Մանչեսթեր Յունայթեդում» ունեցած մրցելույթների շնորհիվ, իսկ իտալական ակումբներից նախկինում հանդես է եկել «Ռոմայում»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Լիոն, Մանչեսթեր Յունայթեդ, Նեմանյա-Մատիչ, Չելսի, Սասուոլո, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո