Նարեկ Գրիգորյանի ասիստն ու «Ֆարուլի» խոշոր հաշվով հաղթանակը 🎥
Ռումինիայի Սուպերլիգայի 24-րդ տուրում «Ֆարուլը» սեփական դաշտում 4:1 հաշվով հաղթել է «Ունիվերսիտատեա Կրայովային»։
Տանտերերի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը, որը 31-րդ րոպեին ասիստ է կատարել Դավիդ Մաֆտեյին։ Վերջինը հաշիվը դարձրել է 3:0։
24-ամյա Գրիգորյանը Սուպերլիգայի ընթացիկ մրցաշրջանում 4-րդ արդյունավետ փոխանցումն է կատարել։
«Ֆարուլը» 34 միավորով 10-րդ տեղ է բարձրացել։ «Ունիվերսիտատեա Կրայովան» 46 միավորով առաջին տեղում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml