Նապոլին ցանկանում է ձեռք բերել Լյորենտեին
«Նապոլին» մտադիր է հրավիրել «Տոտենհեմի» նախքին հարձակվող Ֆերնանդո Լյորենտեին, ով գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում:
Football Italia-ն Sky Sport Italia-ի հղումով հայտնում է, որ նեապոլցիները տրամադրվել են 34-ամյա իսպանացուն ձեռք բերել այ բանից հետո, երբ չստացվեց իրականացնել «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիի տրանսֆերը:
Արգենտինացի հարձակվողը բացառել էր «Նապոլի» տեղափոխվելու տարբերակը՝ չնայած նրան, որ միլանյան ակումբը ընդունել էր նեապոլցիների առաջարկը:
Վերջինս մտաիր է տեղփոխվել «Յուվենտուս» կամ ևս կես տարի մնալ «Ինտերում»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լյորենտեին ցանկանում են ձեռք բերել ՄՅՈւ-ն, «Լացիոն» և «Ֆիորենտինան»: