Նապոլին լուրջ կորուստով է մոտենում Միլանի դեմ խաղին
Իտալական Ա Սերիայի 28-րդ տուրում «Նապոլին» սեփական հարկի տակ կմրցի «Միլանի» դեմ։
Լուչիանո Սպալետիի թիմը «ռոսոներիենրի» դեմ խաղին լուրջ կորուստով է մոտենում։
Ինչպես հայտնում է Football Italia-ն, նեապոլիտանական ակումբի կազմից հանդիպումը բաց կթողնի Վիկտոր Օսիմենը, ով Նիգերիայի հավաքականի ճամբարից վնասվածքով է վերադարձել։
Աղբյուրի փոխանցմամբ` 24-ամյա ֆուտբոլիստը ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել։
Նշվում է, որ Օսիմենի` Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի երկու հանդիպումներին մասնակցությունը նույնպես հարցականի տակ է։
Հատկանշական է, որ «ականջավոր» գավաթի քառորդ եզրափակիչում «Նապոլին» կրկին մրցելու է «Միլանի» դեմ, որի հանդիպումները կայանալու են ապրիլի 12-ին և 18-ին։
Հավելենք, որ Օսիմենն Ա սերիայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 23 խաղում խփել է 21 գոլ և առաջնության լավագույն ռմբարկուն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Միլան, Նապոլի, Չեմպիոնների-լիգա, Վիկտոր Օսիմեն