«Նապոլին» 10 ֆուտբոլիստով 90+5-ին թրիլերային հաղթանակ կորզեց «Ջենոայից» 🎥
Իտալիայի Ա սերիայի 24-րդ տուրում «Նապոլին» հյուրընկալվելիս 3:2 հաշվով թրիլերային հաղթանակ կորզեց «Ջենոայից»։
Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ «ռոսոբլուն» արդեն 18-րդ վայրկյանին 11-մետրանոց վաստակեց, որն իրացրեց Ռուսլան Մալինովսկին` բացելով հաշիվը։
Նախքան ընդմիջում գործող չեմպիոնը ոչ միայն հավասարեցրեց, այլև առաջ անցավ հաշվի մեջ. 20-րդ րոպեին աչքի ընկավ Ռասմուս Հոյլունը, իսկ 22-ին հեռահար հարվածով ֆանտաստիկ գոլ խփեց Սքոթ Մաքթոմինեյը։
57-րդ րոպեին տանտերերը Լորենցո Կոլոմբոյի ջանքերով խփեցին պատասխան գնդակը։
Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը 76-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով. դաշտից հեռացվեց Ժուան Ժեզուսը։
Թվում էր, թե կողմերը գոլառատ ոչ-ոքի կգրանցեն, բայց «Նապոլին» 90+5-րդ րոպեին խփեց հաղթական գոլը։ Հոյլունն աչքի ընկավ 11-մետրանոցից` գրանցելով դուբլ։
«Աձուրին» 49 միավորով երրորդ տեղում է, «Ջենոան»` 23 միավորով 16-րդ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml