Նապոլիին տեխնիկական պարտություն է սպառնում
Հոկտեմբերի 4-ին իտալական Ա սերիայի 3-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ պետք է մրցեր «Նապոլիի» դեմ։
Թուրինյան ակումբը ժամանել էր խաղին, հայտնել էր մեկնարկային կազմերը, սակայն նեապոլիտանական ակումբն այդպես էլ չժամանեց խաղին։
Բանն այն է, որ «Նապոլիի» կազմում մի շարք ֆուտբոլիստներ և ակումբի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն վարակված են կորոնավիրուսով, իսկ Նեապոլի առողջապահության համակարգը թույլ չի տվել ակումբին մեկնել խաղին, սակայն Ա սերիան իր հերթին պաշտոնապես հայտարարեց, որ խաղը հետաձգելու որևէ հիմք չկա։
Այսպիսով, հավանական է, որ «Նապոլի» դիմաց 0։3 հաշվով տեխնիկական պարտություն կգրանցեն։ Այդ որոշումը ակումբը կարող է բողոքարկել դատարանում։
Հավելենք, որ սեպտեմբերի 27-ին ակումբը մրցեց «Ջենոայի» դեմ և հաղթեց 6։0 հաշվով, ինչից հետո «Նապոլին» հայտարարեց, որ կորոնավիրուսով վարակված են Պյոտր Զելինսկին ու Էլիֆ Էլմասը։
Հիշեցնենք, որ վերջերս տեխնիկական պարտություն էր գրանցվել նաև «Ռոմայի» անվան դիմաց, քանի որ հռոմեական ակումբը առաջնության հայտացուցակում կիսապաշտպան Ամադու Դիավարային գրանցել էր 22 տարեկան ֆուտբոլիստների ցուցակում, այնինչ ուլիսի 17-ին նա արդեն դարձել է 23 տարեկան, ինչն էլ պատճառ է հանդսիցել, որպեսզի «Վերոնային» 3։0 հաշվով հաղթանակ շնորհվի։
# Ա-սերիա, կորոնավիրուս, Յուվենտուս, Նապոլի