Նապոլիի ֆուտբոլիստների գեղեցիկ քայլը՝ ի հիշատակ Մարադոնայի🎥
Եվրոպա լիգայի 2020/21 խաղարկության 4-րդ տուրի շրջանակում «Նապոլին» «Սան Պաոլո» մարզադաշտում 2։0 հաշվով հաղթեց Խորվաթիան ներկայացնող «Ռիեկային»։
Նեապոլիտանական ակումբի կազմից գոլի հեղինակ դարձավ Իրվինգ Լոզանոն, իսկ Արմանդո Անաստասիոն գրավեց սեփական դարպասը։
Խաղից առաջ «Նապոլիի» ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս եկան «10» համարի մարզաշապիկներով, որոնց բոլորի վրա գրված էր Մարադոնա։ Այդ կերպ «Նապոլիի» ֆուտբոլիստները հարգեցին ֆուտբոլային լեգենդ Դիեգո Արմանդո Մարադոնայի հիշատակը, ով կյանքից հեռացավ սույն թվականի նոյեմբերի 25+ին։
Հիշեցնենք, որ Մարադոնան իր կարիերայի մեծ մասը՝ 1984-1991 թթ․, հանդես է եկել հենց «Նապոլիի» կազմում, որի հետ երկու անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, ևս մեկական անգամ էլ նվաճել է Իտալիայի գավաթն ու սուպեր գավաթը, իսկ ակումբի կազմում անցկացրել է 259 հանդիպում՝ դառնալով 115 գոլի հեղինակ։
# Դիեգո Արմանդո Մարադոնա, Եվրոպա-լիգա, Իրվինգ Լոզանո, Նապոլի, Ռիեկա