Նանտի հրաշքը. «դեղձանիկները» երկրորդ տարին անընդմեջ կխաղան Ֆրանսիայի գավաթի եզրափակիչում🎥
Ֆրանսիայի գավաթի կիսաեզրափակիչում «Նանտը» «Բոժուար» մարզադաշտում մրցեց «Լիոնի» դեմ։
Կարելի է ասել` անակնկալ արդյունք գրանցվեց այս խաղում, քանի որ տանտերերը հաղթեցին 1:0 հաշվով։
Անտուան Կոմբուարեի թիմին հաղթանակ պարգևեց 57-րդ րոպեին խփած Լյուդովիկ Բլայի խփած միակ գոլը։
Այսպիսով, «դեղձանիկները» դուրս եկան Ֆրանսիայի գավաթի եզրափակիչ և ապրիլի 29-ին կմրցեն «Անսի» – «Թուլուզ» դիմակայության հաղթողի դեմ։
Հատկանշական է, որ «Նանտը» Ֆրանսիայի գործող գավաթակիրն է և պատմության ընթացքում երկրորդ անգամ է երկու տարի անընդմեջ խաղալու մրցաշարի եզրափակիչում։
Ակումբը նման հաջողության հասել էր նաև 1998/99 և 1999/00 մրցաշրջաններում, երբ երկու անգամն էլ տիրացավ բաղձալի գավաթին։
Հավելենք, որ հանդիպումից հետո «Նանտի» հազարավոր երկրպագուներ ներխուժեցին խաղադաշտ` տոնելու սիրելի թիմի հաջողությունը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտուան Կոմբուարե, Լիոն, Լյուդովիկ Բլա, Նանտ, Ֆրանսիայի-Գավաթ