Նանտը շրջանառությունից հանում է 9 համարը
Ավիավթարի հետևանքով մահացած Էմիլիանո Սալայի հիշատակը հարգել է «Նանտը»:
Ֆրանսիական ակումբը շրջանառությունից հանել է 9 համարը, որով թիմում հանդես էր գալիս արգենտինացին: Այս մասին հայտնում է «Նանտի» թվիթերյան էջը:
Այսօր՝ փետրվարի 8-ին պաշտոնապես հաստատվել է Սալայի մահը. գտնվել է նրա մարմինը:
Սալան «Նանտում» էր հանդես գալիս 2015 թվականին, իսկ տրանսֆերը այս ձմռանը ձեռք էր բերել «Քարդիֆը»: