Նանտը բարձրացավ փառքի գագաթնակետին` դառնալով Ֆրանսիայի գավաթակիր🎥
Մայիսի 7-ին` Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում, կայացավ Ֆրանսիայի գավաթի 2021/22 խաղարկության եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Նիցցան» ու «Նանտը»։
Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում` «Նանտը» հաղթեց 1:0 հաշվով։
Անտուան Կոմբուարեի թիմին հաղթանակ պարգևեց Լյուդովիկ Բլայի խփած միակ գոլը, ով 47-րդ րոպեին դիպում իրացեց 11-մետրանոցը։
Այսպիսով, «Նանտը» պատմության մեջ չորրորդ անգամ դարձավ Ֆրանսիայի գավաթակիր։
Ակումբը վերջին անգամ Ֆրանսիայի գավաթակիր դարձել էր 2000 թվականին, իսկ վերջին տիտղոսները նվաճել էր 2001 թ., երբ հաղթեց Լիգա 1-ն ու Ֆրանսիայի Սուպերգավաթը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտուան Կոմբուարե, Լյուդովիկ Բլա, Նանտ, Նիցցա, Ֆրանսիայի-Գավաթ