Նայնգոլան․ «Ծխող ֆուտբոլիստները շատ-շատ են»
Իտալական «Կալյարիի» և Բելգիայի ազգային հավաքականի 31-ամյա նախկին կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանը Football Itala-ին տված հարցազրույցի ժամանակ պատմել է իր վատ սովորության՝ ծխելու մասին, ինչպես նաև վերհիշել Բելգիայի հավաքականում իր հետ կապված խնդիրները։
«Երբ քեզ պիտակավորում են, այդ «պիտակից» անհնար է ազատվել հետագայում։ Ես կարդացել եմ Սվեն Նիսի խոսքերը։ Նա չի կարող հավատալ, որ ես ծխել եմ, սակայն որպես հեծանվորդ կարող է ինչ-որ բա՞ն խոսել ֆուտբոլիստի մասին:
Ծխող ֆուտբոլիստները շատ-շատ են։ Երբ ես դեռևս հանդես էի գալիս Բելգիայի հավաքականում, ինձնից բացի ծխում էին 6 կամ 7 ֆուտբոլիստ, սակայն միայն ինձ են «բռնացրել» ծխելիս»,- եզրափակել է Նայնգոլանը։
# Բելգիայի հավաքական, Ռաջա Նայնգոլան