Նայնգոլանը կարող է տեղափոխվել Ֆիորենտինա

Նայնգոլանը կարող է տեղափոխվել Ֆիորենտինա

31/07/2019 - 15:55

«Ինտերի» կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանը կարող է իր կարիերան շարունակել «Ֆիորենտինայում»:

Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, «Ֆիորենտինայի» ներկայացուցիչները արդեն կապ են հաստատել միլանյան ակումբի ղեկավարության հետ, որպեսզի ճշտեն հնարավոր գործարքի պայմանները:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նայնգոլանով հետաքրքրվում են «Կալյարին», «Սամպդորիան» և «Զենիթը»:

Ա սերիայի անցած մրցաշրջանում անցկացրած 29 հանդիպումներում բելգիացի կիսապաշտպանը խփել է 6 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023