Նախորդ 3 մրցաշրջաններում Լեսթերը ֆինանսական հսկայական վնաս է կրել
«Լեսթերը» վերջին 3 մրցաշրջանների ընթացքում զգալիորեն գերազանցել է ֆինանսական վնասի սահմանաչափը։
BBC-ն գրում է, որ «աղվեսները» միայն 2022/23 մրցաշրջանում կրել են 89,7 մլն ֆունտ ստերլինգի վնաս։ Ընդ որում, դա այն դեպքում, երբ ակումբը ֆուտբելիստների տրանսֆերների վաճառքից աշխատել է 74,8 մլն ֆունտ ստերլինգ։
Անցնող 3 տարում «Լեսթերը» կրել է 215,3 մլն ֆունտ ստերլինգի վնաս։ Ակումբն էականորեն գերազանցել է թույլատրված կորստի սահմանաչափը, որը 105 մլն ֆունտ ստերլինգ է։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ եթե «Լեսթերը» 2023/24 մրցաշրջանի արդյունքներով Չեմպիոնշիփից բարձրանա Պրեմիեր լիգա, ակումբից միավորներ են հանվելու։ «Աղվեսները» մեղադրվում են 2022/23 մրցաշրջանում ֆինանսական խախտումներ կատարելու համար, ինչից հետո ակումբը դատի տվեց Պրեմիեր լիգային։
«Լեսթերը», Էնցո Մարեսկայի գլխավորությամբ, Չեմպիոնշիփի 2023/24 մրցաշրջանում 39 խաղից հետո վաստակել է 85 միավոր և զբաղեցնում է երրորդ տեղը։ Ակումբը առաջատար «Իպսվիչ Թաունից» հետ է մնում 2 միավորով և մեկ հանդիպում էլ քիչ է անցկացրել։
Հիշեցնենք, որ 2023/24 մրցաշրջանում ֆինանսական օրենքները խախտելու համար Պրեմիեր լիգան 6 միավոր հանել է «Էվերթոնից», 4 միավոր` «Նոթինգհեմ Ֆորեսթից»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Էնցո Մարեսկա, Լեսթեր, Չեմպիոնշիփ