Նախկին մրցավար. «Ըստ իս` Արաուխոն չէր խախտել կանոնները»
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» 1:4 հաշվով պարտվեց ՊՍԺ-ին և լքեց հետագա պայքարը։
Պատասխան հանդիպման 29-րդ րոպեին «բլաուգրանայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն վերջին հույսի խախտում թույլ տվեց և հեռացվեց դաշտից։
Նախկին մրցավար Էդուարդո Իտուրալդե Գոնսալեսը կարծում է, որ ուրուգվայցի ֆուտբոլիստն այդ դրվագում չէր խախտել կանոնները ՊՍԺ-ի վինգեր Բրեդլի Բարկոլայի նկատմամբ.
«Այդ դրվագում Արաուխոն ձեռքը դնում է ՊՍԺ-ի հարձակվողի ուսին, և նա ընկբում է։ Ըստ իս` Արաուխոն չէր խախտել կանոնները։
Եթե մրցավարը խախտում է տեսնում և սուլում, ապա կարմիր քարտը կասկածից վեր է»,- մեջբերում է As-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Բրեդլի Բարկոլիա, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Ռոնալդ Արաուխո