Նաիր Տիկնիզյանի գոլն օգնեց Լոկոմոտիվին խոշոր հաշվով հաղթել Օրենբուրգին🎥
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Լոկոմոտիվը» հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթեց «Օրենբուրգին»։
«Երկաթուղայինների» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Նաիր Տիկնիզյանը, ով 26-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ` լուսատախտակին վառելով 2:0 հաշիվը։
Նշենք, որ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա պաշտպանը խփեց առաջին գոլը։
Այս հաղթանակից հետո «Լոկոմոտիվը» վաստակեց 28 միավոր և զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լոկոմոտիվ, Հայաստանի-հավաքական, Նաիր Տիկնիզյան, ՌՊԼ, Օրենբուրգ