Յուրգեն Կլոպ. Պրեմիեր լիգան միշտ կլինի մեր գլխավոր նապատակը
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է թիմի նպատակների մասին:
«Անցած տարի մենք սկսեցինք 4 համաշխարհային մակարդակի կենտրոնական պաշտպաններով, նաև ստիպված եղանք օգտագործել Ֆաբինիոյին: Նման բան լինում է միայն ինտենսիվ ժամանակահատվածում: Հիանալի կլինի, եթե մենք կարողանանք օգտագործել ողջ կազմը ամբողջ մրցաշրջանի ընթացքում:
Նախորդ տարիներին մեր բախտը չէր բերում գավաթների նախընտարնքի հարցում: Սակայն մենք երբեք չենք խուսափել այդ խաղերից, այնպես որ մենք անցկացրել ենք հիանալի մրցաշրջան:
Պրեմիեր լիգան միշտ կլինի մեր գլխավոր նապատակը, հենց այնտեղ ենք մենք անցկացնում մեր հանդիպումների մեծամասնությունը:
Չեմպիոնների լիգայում տարծ հաղթանակը ոչ ոք մեզանից չի խլի, բայց այդ փաստը մեզ չի օգնի Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում: Ահա թե ինչու են նախամրցաշրջանում անհրաժեշտ ուժեղ մրցակիցներ:»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ն: