Յուվենտուսն ու Մանչեսթեր Սիթին փոխանակվել են ֆուտբոլիստներով
Ինչպես տեղեկացնում է «Յուվենտուսի» պաշտոնական կայքը, թուրինյան ակումբը «Մանչեսթեր Սիթիի» հետ փախանակում է իրականացրել։
Անգլիական ակումբի 19-ամյա պորտուգալացի հարձակվող Ֆելիկս Կոռեյան, ով վարձավճարով հանդես էր գալիս հոլանդական ԱԶ-ի կազմում, 10,5 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Յուվենտուս»։ Ֆուտբոլիստի հետ կնքվել է 5 տարվա պայմանագիր։
«Յուվենտուիս» 18-ամյա իսպանացի հարձակվող Պաբլո Մորենոն իր հերթին 10 մլն եվրոյի դիմաց դարձավ «քաղաքաբնակ»։ Նշենք, որ Պաբլո Մորենոն «Բարսելոնայի» մարզադպրոցի սան է։
Բացի դրանից՝ «Յուվենտուսը» պաշտոնապես հայտարարել է, որ ակումից հեռացել է 22-ամյա կիսապաշտպան Ստեֆի Մավիդիդին, ով 6,4 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Մոնպելյե»։ Վերջին մրցաշրջանը Մավիդիդին վարձավճարով հանդես էր գալիս «Ջենոայի» կազմում։
# ԱԶ-Ալկմար, Մանչեսթեր-Սիթի, Յուվենտուս, Պաբլո Մորենո, Ստեֆի Մավիդիդի, Ֆելիկս Կոռեյա