Յուվենտուսի դարպասապահ Պերինը մոտ է Բենֆիկա տեղափոխվելուն
«Յուվենտուսի» դարպասապահ Մատիա Պերինը հավանաբար կհեռանա ակումբից:
Football Italia-ն Sky Sport Italia-ի հղումով հայտնում է, որ 26-ամյա դարպասապահը մոտ է «Բենֆիկա» տեղափոխվելուն: Տրանսֆերը կարժենա 15 մլն եվրո:
Պերինը «Յուվենտուս» էր տեղափոխվել մեկ տարի առաջ «Ջենոայից» և անցած մրցաշրջանն անցկացրել էր որպես Վոյչեխ Շչեսնիին փոխարինող:
Անցած շաբաթ թուրինյան ակումբ վերադարձավ Ջանլուիջի Բուֆոնը: Պերինը ցանկանում էր մնալ Ա սերիայում, բայց ընդունելի առաջարկների բացակայության պատճառով նա ստիպված եղավ մտածել Պորտուգալիա տեղափոխվելու մասին:
Դարպասապահին նաև հավակնում էր ձեռք բերել «Պորտուն», սակայն պայքարում հաղթեց «Բենֆիկան», որը վարձակալում է Պերինին 15 մլն եվրոյով գնելու պարտավորությամբ: