Յուվենտուսը պայմանագիր է առաջարկել Նապոլիի հարձակվողին
«Նապոլիի» հարձակվող Արկադիուշ Միլիկը մոտ է ակումբային գրանցումը փոխելուն։
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, 26-ամյա լեհ հարձակվողը ցանկանում է տեղափոխվել «Յուվենտուս», որն ակտիվորեն հետաքրքրված է խաղացողի ծառայություններով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրինյան ակումբը Միլիկին մինչև 2025 թվականը պայմանագիր է առաջարկել՝ տարեկան 5 մլն եվրո աշխատավարձով։
Տրանսֆերի հաջողության համար Միլիկը մտադիր է փոխել իր գործակալին և համագործակցել Ֆալի Ռամադանիի հետ։ Ներկա պահին հարձակվողը համագործակցում է «F-MG.COM» գործակալական ընկերության հետ։
Նշենք, որ «Նապոլիի» և Միլիկի միջև գործող պայմանագիրն ավարտվում է հաջորդ ամռանը։ Ընթացիկ մրցաշրջանում լեհ հարձակվողը նեապոլիտանական ակումբի կազմում մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 13 գոլի հեղինակ։
# Արկադիուշ Միլիկ, Յուվենտուս, Նապոլի, տրանսֆերներ