Յուվենտուսը մոտ է 2020 թվականի առաջին ձեռքբերմանը
Իտալացի հայտնի լրագրող Ջանլուկա դի Մարցոն տեղեկացնում է, որ Թուրինի «Յուվենտուսը» համաձայնության է հասել «Ատալանտային» պատկանող Դեյան Կուլուսևսկիի տրանսֆերի հարցում, ով ներկա պահին վարձակալական հիումունքներով հանդես է գալիս «Պարմայի» կազմում։
Թուրինյան ակումբը կվճարի 40 մլն եվրո՝ չհաշված բոնուսները։ Խաղացողի աշխատավարձը կկազմի տարեկան 2 մլն եվրո։ Խաղացողը նույնես դեմ չէ կարիերան «Յուվենտուսի» կազմում շարունակելուն։
19-ամյա մակեդոնական արմատներով շվեդ կիսաշատպանը ընթացիկ մրցաշրջանում «Պարմայի» կազմում մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
# Դեյան Կուլուսևսկի, Յուվենտուս