Յուվենտուսը հիանալի խաղով ջախջախեց Էմպոլիին` մոտենալով եվրագավաթային գոտուն🎥
Իտալական Ա սերիայի 11-րդ տուրի մեկնարկային խաղում «Յուվենտուսը» Թուրինի «Ալիանց» մարզադաշտում մրցեց «Էմպոլիի» դեմ։
Հանդիպման ողջ ընթացքում «բյանկոներներն» ունեին խաղային լուրջ առավելություն` տոսկանական ակումբին ջախջախելով 4:0 հաշվով։
Մասիմիլիանո Ալեգրիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ադրիեն Ռաբիոն, մեկական անգամ էլ աչքի ընկան Մոյզե Քինն ու Վեսթոն Մակենին։
Թուրինյան ակումբն այս հաղթանակից հետո վաստակեց 19 միավոր` բարձրանալով 7-րդ հորիզոնական։
«Յուվենտուսը» Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր տվող 7-րդ հորիզոնականը զբաղեցնող «Լացիոյին» այժմ զիջում է ընդամենը 2 միավոր։
«Էմպոլին», 11 միավորով, 11-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ադրիեն Ռաբիո, Էմպոլի, Մասիմիլիանո-Ալեգրի, Մոյզե-Կին, Յուվենտուս, Վեսթոն Մակենի