Յուվենտուսը հետաքրքրված է Չելսիի միանգամից 4 ֆուտբոլիստների ծառայություններով
Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, «Յուվենտուսը» հետաքրքրված է «Չելսիի» միանգամից 4 ֆուտբոլիստների ծառայություններով։
Խոսքը Ժորժինիոյի, Անտոնիո Ռյուդիգերի, Հակիմ Զիեշի և Քրիստիան Պուլիշիչի մասին է։
Աղբյուրի փոխանցմամբ` Ժորժինիոյին ձեռք բերելը լինելու է «բյանկոներիների» գլխավոր նպատակն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, իսկ Պուլիշիչին ու Զիեշին ակումբը դիտարկում է որպես այլընտրանքային տարբերակ, եթե չհաջողվի գնել «Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոյին։
Այդուհանդերձ, «ազնվականների» որևէ ֆուտբոլիստ դեռևս չի կարող լքել ակումբը, քանի դեռ «Չելսիի» նկատմամբ գործում են Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից սահմանված պատժամիջոցները։
Հաղորդվում է, որ պատժամիջոցներն իրենց ուժը կկորցնեն մայիսի 31-ին, սակայն չկա որևէ երաշխիք, որ դրանց ժամկետը չի երկարաձգվի։
Սակայն, խոսքն այն ֆուտբոլիստների մասին չէ, որոնց պայմանագիրն ավարտվում է ընթացիկ մրցաշրջաբից հետո։
Նման կարգավիճակում է Անտոնիո Ռյուդիգերը, ով հուլիսի 1-ից հետո դառնալու է ազատ գործակալ, իսկ «Յուվենտուսը» նրան կարող է ձեռք բերել անվճար։
Հիշեցնենք, որ մարտի 10-ին Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատժամիջոցներ կիրառեց Ռոման Աբրամովիչի նկատմամբ, ըստ որի, սառեցվեց երկրում գործող նրա բոլոր հաշիվներն ու ակտիվները, այդ թվում` «Չելսին»։
Այժմ ակումբը ժամանակավորապես զրկված է տրանսֆերներ իրականացնելուց և խաղացողների հետ պայմանագրերը երկարաձգելու իրավունքից, սակայն ունի հատուկ արտոնագիր` ֆուտբոլային գործունեությունը շարունակելու համար։
Բացի դրանից, կասեցվել է նաև ակումբի վաճառքը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնիո Ռյուդիգեր, Ժորժինիո, Հակիմ-Զիեշ, Յուվենտուս, Չելսի, Ռոման Աբրամովիչ, տրանսֆերներ, Քրիստիան Պուլիշիչ