«Յուվենտուսը» Ժեգրովայի հիասքանչ գոլի շնորհիվ հաղթեց «Չելսիին» 🎥
«Յուվենտուսը» նախամրցաշրջանային պատրաստության ընկերական հերթական խաղում 1:0 հաշվով հաղթեց «Չելսիին»։
Հոնկոնգում կայացած խաղում «Բիանկոներիի» հաղթական գոլը 68-րդ րոպեին պտտեցրած հիասքանչ հարվածով խփեց Էդոն Ժեգրովան։
Թուրինյան գրանդը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 8-ին` մրցելով «Ինտերի» դեմ։
«Չելսին» նույն օրը կհանդիպի «Միլանին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm