«Յուվենտուսը» գերգոլառատ խաղում հաղթանակ կորզեց «Ինտերից» 🎥

«Յուվենտուսը» գերգոլառատ խաղում հաղթանակ կորզեց «Ինտերից» 🎥

13/09/2025 - 22:03

Ա սերիայի երրորդ տուրում «Յուվենտուսը» Իտալիայի գլխավոր դերբիում թրիլերային պայքարում 4:3 հաշվով հաղթեց «Ինտերին»։

Առաջին խաղակեսից հետո «բիանկոներին» Լոյդ Քելիի ու Կենան Յիլդիզի գոլերի շնորհիվ հաղթում էր 2:1 հաշվով. միլանյան գրանդից աչքի ընկավ Հական Չալհանօղլուն։

65-րդ րոպեին Չալհանօղլուն դուբլ գրանցեց` հավասարեցնելով հաշիվը։ 76-րդ րոպեին Մարկուս Թյուրամը հաշիվը դարձրեց 3:2 ու առաջ մղեց արդեն «Ինտերին»։

Թվում էր, թե Քրիստիան Կիվուի գլխավորած թիմը հաղթանակ կտանի, բայց թուրինյան գրանդը կարողացավ ոչ միայն հավսարեցնել հաշիվը, այլև comeback գրանցել։

83-րդ րոպեին լուսատախտակին 3:3 հաշիվը վառեց Կեֆրեն Թյուրամը, իսկ 90+1-րդ րոպեին Իգոր Տուդորի գլխավորած թիմից հերոսացավ 19-ամյա չեռնոգորցի կիսապաշտպան Վասիլիյե Աջիչը։

«Ներաձուրիից» ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հերիխ Մխիթարյանը, որը 86-րդ րոպեին զգուշացվեց դեղին քարտով։

«Յուվենտուսը» հաղթել է բոլոր երեք խաղում ու 9 միավորով առաջին տեղում է, «Ինտերը» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց, 3 միավորով 11-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025