Յուվենտուս – Ինտեր հանդիպումը, հնարավոր է, անցկացվի առանց հանդիսականների

Յուվենտուս – Ինտեր հանդիպումը, հնարավոր է, անցկացվի առանց հանդիսականների

24/02/2020 - 23:27

Իտալական Ա սերիայի 26-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում կմրցեն «Յուվենտուսն» ու «Ինտերը»։ Հանդիպումը կկայանա մարտի 1-ին։ Սակայն, հանարավոր է, որ խաղը կայանա առանց հանդիսատեսի կամ չեզոք դաշտում։ Պատճառը կորոնավիրոսւն է։

La Gazzetta dello Sport-ի տեղեկություններով Իտալիայի կառավարությունը ներկայումս քննարկում է 26-րդ տուրի որոշ հանդիպումների անցկացման հարցը։ Խոսքը վերաբերում է այն հանդիպումներին, որոնք կայանալու են կորոնավիրուսից տուժած շրջաններին։ «Յուվենտուսն» առաջարկում է խաղն անցկացնել չեզոք մարզադաշտում և այնպիսի շրջանում, որտեղ կորոնավիրուսի վտանգ չկա։

Երկու դեպքում էլ տուժելու են երկրպագուները, իսկ դատարկ տրիբունաների պատճառով խաղը մեծ հետաքրքրություն չի առաջացնի հեռուստադիտողների համար, թիմերն էլ վաճռաված տոմսերից եկամուտ չեն ունենա։

Նշենք, որ Իտալիայում կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023